Մարզական14:21, 22 Փետրվար 2023
Հայ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Galatasaray» ակումբ

Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկացել է բանակցել Մոսկվայի «Dinamo»-ի հետ վերջինիս 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու նպատակով։ Սակայն Զախարյանը հրաժարվել է թուրքական թիմում հանդես գալու հնարավորությունից։ Նա նշել է, որ անձնական պատճառներով է հրաժարվել։
Մինչդեռ թուրքական մամուլում հայտնվել են պնդումներ այն մասին, որ Զախարյանը սկզբում ցանկացել է մարզական կարիերան շարունակել Թուրքիայում, բայց իրեն ուղղված սպառնալիքների պատճառով ստիպված է եղել հրաժարվել։ Ավելին, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ, չնայած բոլոր այդ սպառնալիքներին ու ճնշումներին, Զախարյանն իբր համառորեն ցանկանում է տեղափոխվել «Galatasaray»։
Թուրքական մասմեդիայի տարածած այս վերոհիշյալ տեղեկությունները հերքվել են անձամբ Արսեն Զախարյանի, նրա մենեջերի ու ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինի կողմից։
Վերջինս մասնավորապես ասել է․ «Թուրքական մամուլի այդ դիրքորոշումից տեղյակ ենք, սակայն անտրամաբանական է այն փաստը, որ իրենք իրենց ստերին այնքան են հավատում, որ մեզ էլ փորձում են ներքաշել դրանց մեջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |