Քաղաքական17:22, 27 Փետրվար 2023
Թուրքիա է ժամանել Եգիպտոսի արտգործնախարարը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 27-ին ընդունել է Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրիին։ Վերջինս այցելել է Ադանա և Մերսին։ Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ ընկերությունն ու եղբայրությունը դժվար ժամանակներում են երևում։
Խոսելով թուրք-եգիպտական հարաբերությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև 2022-ի նոյեմբերին Կատարում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ՝ Թուրքիայի առաջին դիվանագետն ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերությունների պատմությունում։
Նա ընդգծել է, որ երկարատև խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը ոչ միայն երկու երկրների, այլևս ողջ տարածաշրջանի համար է կարևոր ու շահավետ։
Նշենք, որ Եգիպտոսի ոչ մի արտգործնախարար վերջին 10 տարիներին Թուրքիա չէր այցելել, և սա արտգործնախարարի մակարդակով առաջին այցելությունն էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |