Քաղաքական12:00, 27 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 44 հազարի

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել մահացածների և վիրավորների թիվը։
Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավարի տվյալներով՝ մահացածների թիվն այս պահին կազմում է 44.374։ Հայտնի է դարձել, որ ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար ներգրավված է շուրջ 230 հազար աշխատակից:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Թուրքիայի Նիղդե շրջանում տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ 5.3 բալ ուժգնությամբ՝ 7 կմ խորության վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |