Քաղաքական10:49, 27 Փետրվար 2023
Քալըն․ «Եթե առաջիկայում այլ քաղաքական համաձայնություն չլինի, ապա ընտրությունների օրը կմնա նույնը»

«CNN International»-ի հետ զրուցել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա մասնավորապես անդրադարձել է գալիք ընտրություններին՝ նշելով․ «Նախագահն ինքնուրույն չի կարող այդպիսի որոշում կայացնել։ Խորհրդարանը պետք է իր դիրքորոշումը հայտնի դրա վերաբերյալ։ Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է որոշի աղետից տուժած 10 քաղաքներում ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ։
Ավելի քան 2 միլիոն մարդ հեռացել է այդ շրջաններից։ Տեխնիկական խնդիրներ կան, թե այդ մարդիկ իրենց հանգրվանած վայրերում ինչպես են քվեարկելու։ Եթե առաջիկա օրերին հակառակի վերաբերյալ քաղաքական համաձայնություն չլինի, ապա ընտրությունների օրը կմնա նույնը»։
Քալընը նաև ասել է, որ փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մտադիր են ապագա քաղաքները կառուցել գիտական չափանիշներին համապատասխան, իսկ քննադատողներն իրավունք ունեն քննադատելու, քանի որ, իրոք, աշխատանքներն ավելի լավ կարող էին կազմակերպվել։ Նա ընդգծել է, որ պետական կառույցները համագործակցում են սեյսմոլոգների, երկրաբանների և այլ մասնագետների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |