Քաղաքական11:04, 03 Մարտ 2023
Թուրքիայի ընդդիմությունը մարտի 6-ին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը
Թուրքիայի ընդդիմադիր դաշտում գործող առավել խոշոր 6 կուսակցությունները մարտի 6-ին կհայտարարեն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելիք իրենմց միասնական թեկնածուի անունը:
Այս մասին հայտնի է դարձել մարտի 2-ի երեկոյան 6 կուսակցությունների ղեկավարների հերթական 12-րդ հավաք-հանդիպումից հետո: 2022-ի փետրվարին ձևավորված «Վեցնյակի սեղան» անվանվող համագործակցության ֆորմատին մասնակցում են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ), «Լավ» (ԼԿ), «Երջանկություն» (ԵԿ), «Դեմոկրատ» (ԴԿ), «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ), «Ապագա» (ԱԿ) կուսակցությունները:
Հաղորդվում է, որ 6 ժամ տևած հանդիպման ավարտին կուսակցությունների ղեկավարները կարողացել են համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում:
Նշենք, որ որպես հավանական թեկնածուներ այս 1 տարվա ընթացքում մի քանի անուններ են շրջանառվել: Նրանցից են ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ԼԿ նախագահ Մերալ Աքշեները, Ստամբուլի ու Անկարայի ԺՀԿ-ական քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |