• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 06:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:24, 03 Մարտ 2023

Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից

Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ «ահաբեկչության» հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպ) 2021 թվականի զեկույցը: 

Զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիային՝ «ահաբեկչության դեմ պայքարում» և տարբերություն չդնել այս կամ այն կառույցների միջև, որոնք ըստ թուրքական կողմի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար:

«Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ PKK/PYD/YPG, DHKP-C, FETÖ և ԻՊ-ի գրոհայինների դեմ։ Անկարայի բոլոր գործողություններն այս ուղղությամբ օրենքի տառին համապատասխան են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (հիմնականում քրդերից ու արաբներից բաղկացած զորաջոկատ - խմբ.) հիշատակվում են, որպես  կարևոր գործընկերներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին չի համարում  ահաբեկիչներ, ինչը դժգոհություն է առաջացնում թուրքական կողմի մոտ:

Չնայած ԱՄՆ-ն ահաբեկչական է որակել Թուրքիայում ու Իրաքի հյուսիսում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնուամենայնիվ, Վաշինգտոնը Սիրիայի քրդական ուժերին (YPG, SDF) չի համարում ահաբեկչական: Թուրքական կողմն էլ իր հերթին համարում է, որ  YPG-ն ու SDF-ն միևնույն կառույցնե են: 

Աղբյուր`    dha.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}