Քաղաքական11:49, 06 Մարտ 2023
Աքշեները կարող է վերադառնալ «Վեցյակի սեղան», եթե միասնական թեկնածուն փոխվի

Թուրքիայի ընդդիամդիր ազգայնական «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, ով վերջերս հայտարարել էր, որ իր կուսակցությունը դուրս է եկել ընդդիմադիր 6 կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքից, հանդես է եկել նոր հայտարարությամբ։
Ըստ Աքշեների՝ ինքը կարող է վերադառնալ դաշինք, եթե միասնական թեկնածուն լինի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը:
Նկատենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն լինելու է քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդհանուր հայտարարի չգալով՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունից անջատված «Լավ» կուսակցությունը լքել էր ընդդիմադիրների կազմած «Վեցյակի սեղանը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |