Քաղաքական12:20, 06 Մարտ 2023
Էրդողանը կառավարության նիստ է գումարում, օրակարգում 2 հարց կա

Թուրքիայի նախագահի գլխավորությամբ մարտի 6-ին ժամը 15:00-ին (տեղական ժամանակով՝ 16:00) կառավարության նիստ է գումարվելու։ Օրակարգում ներառված է երկու թեմա՝
1. Երկրաշարժից տուժած 11 շրջաններում ամուր շենքերի կառուցում
2. Առաջիկա համապետական ընտրություններ
Այս թեմաներին զուգահեռ նաև օրակարգում են լինելու վարձակալվող բանակարանների թանկացումները: Աղբյուրը նշում է, որ այս նիստի ընթացքում սպասվում են քայլեր, որոնք նշմարելու են ընտրությունների անցկացման հստակ օրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:
Իսկ ընտրությունների օրվա առթիվ, առաջին ակնարկը եղել էր Թուրքիայի ազգային ժողովում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր. «Լավ իմացե՛ք, որ այս ազգը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |