Քաղաքական15:46, 07 Մարտ 2023
Բահչելի․ «Մայիսի 14-ին մեր ազգն իր «վճռական որոշումը» ցույց կտա»

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին մարտի 7-ի ներկուսակցական ժողովում հանդես է եկել ելույթով։ Նա անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին, երկրաշարժից տուժած բնակիչներին և գալիք ընտրություններին։
Բահչելին ասել է․ «Առաջիկայում՝ կարճ ժամանակում 405 հազար բնակարան և 83 հազար գյուղական տուն կկառուցվի։ Երկրաշարժից տուժած յուրաքանչյուր նահանգի աշխարհագրությանն ու մշակութային առանձնահատկություններին համապատասխան ծրագրերը պատրաստման փուլի մեջ են»։
Խոսելով իշխող կուսակցության հետ կազմած «Ժողովուրդ» դաշինքի վերաբերյալ՝ Բահչելին ընդգծել է, որ այն միայն ընտրական դաշինք չէ, ազգային, բարոյական և պատմական միասնություն է։ Իսկ մայիսի 14-ին թուրք ազգն իր «վճռական որոշումը» ցույց կտա։
Ակնարկելով ընդդիմադիր «Ազգ» դաշինգին՝ Էրդողանի կոալիցիոն գործընկեր Բահչելին ասել է. «Մեկ անգամ ծախողը էլի կծախի, էլի ծախելու է։ Սեղանի շուրջ նստել անգամ չկարողացողներից, համատեղ մի նպատակի շուրջ համախմբվել չկարողացողներից սպասել, որ 85 մլն մարդու կծառայեն, անօգուտ է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |