Քաղաքական11:20, 07 Մարտ 2023
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Ռոժավայում տեղակայված ամերիկյան ռազմաբազա։ Նշվում է, որ այցի շրջանակներում Միլին ծրագրել էր գնահատել ԱՄՆ-ի ներդրած 8 տարվա ջանքերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում են գտնվում նաև Սիրիայի քուրդ զինյալները, որոնց Թուրքիան ահաբեկչական ուժեր է համարում: Մինչդեռ ԱՄՆ-ն քուրդ զինյալներին համարում է կարևոր գործոն ԻՊ-ի դեմ պայքարում։ ԱՄՆ-ի այդօրինակ դիրքորոշումն առաջացնում է Թուրքիայի վրդովմունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |