Տարածաշրջան13:52, 07 Մարտ 2023
ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է Իրաքյան Քուրդիստան

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանային այցով մեկնել է Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Հորդանան, Իսրայել, Եգիպտոս, ինչպես նաև, Իրաք ու Իրաքյան Քուրդիստան:
Մեկնելուց առաջ Օսթինը Twitter-ում գրել է, որ այցի ընթացքում կհանդիպի նշյալ երկրների ղեկավարության հետ և «կվերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունը՝ առաջ մղելու տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների ընդհանուր շահերը»:
Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ օրակարգային թեման լինելու է Իրանի հարցը: Նշվում է նաև, որ Էրբիլում Օսթինը հանդիպում կունենա Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկացի զինվորների, ինչպես նաև քրդական Փեշմերգեի (քրդական զինուժ-խմբ) ներկայացուցիչների հետ :
Թուրքական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում անհանգստություն են հայտնում ԱՄՆ պաշտպանության նախարարի վերոհիշյալ այցի կապակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |