• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:03, 07 Մարտ 2023

Միջազգային մամուլն անդրադարձել է Էրդողանի մրցակից Թուրքիայի նախագահի թեկնածուին

Միջազգային մամուլն անդրադարձել է Էրդողանի մրցակից Թուրքիայի նախագահի թեկնածուին

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ամենաքննարկված թեմաներից են մնում առաջիկայում կայանալիք համապետական ընտրությունները։ Միջազգային մամուլը ևս անմասն չի մնացել:

Այսպիսով, մարտի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում գալիք ընտրություններում որպես ընդդիմադիր թևի միասնական թեկնածու էր ընտրվել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) ղեկավար՝ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչպես գրում է թուրքական “Artıgercek”-ը «Համաշխարհային մամուլը ողողված է Քըլըչդարօղլուի մասին նյութերով»:

Օրինակ, միջազգային առաջատար լրատվամիջոցներից «Reuters»-ը գրում է. «2023թ-ի մայիսի 14-ի ընտրությունները պատմական են, քանի որ այս  ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչը Քեմալ Քըլըչդարօղլուն է, ով նախկինում երկար տարիներ պետական համակարգում է աշխատել և հնարավոր է, որ նրան հաջողվի իր օգտին գրանցել վերջերս Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը նաև ցնցել էր երկրում քաղաքական կյանքը»:

Այս ամենին զուգահեռ նշվում է նաև, որ չնայած արդեն տասն անգամից ավել տարատեսակ ընտրություններում ներկայիս Թուրքիայի նախագահը կարողացել է հաջողել, արդեն նրա վերընտրվելու հավանականությունը կասկածի տակ դնող մարդիկ կան:

«Reuters»-ը ընդդիմադիր թևի հաղթանակը նաև կապել է Քըլըչդարօղլուի խարիզմայի հետ, որը «փայլուն դրսևորվում է ընտրարշավներում»:

«Ընտրությունները չեն որոշելու երկրի ղեկավարին, այն որոշվելու է գալիք գործողություններում, այդ թվում նաև Թուրքիայի ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտության մեղեմելուհարցում»,- եզրակացնում է «Reuters»-ը։

Ներքաղաքական այս իրադարձությանը նաև անդրադարձ է կատարել «New York Times»-ը՝ ասելով, որ տնտեսության զարգացման հարցում մեծ տեսլական կա. «Քըլըչդարօղլուի և իր համախոհների ջատագոված Օրթոդոքսյան տնտեսական քաղաքականությունը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը և այդ համակարգը դարձնել ավելի ավտորիտար»։

Ամեն դեպքում «New York Times»-ը ընդդիմադիրների կարճաժամկետ պառակտումից հետո նրանց վերամիավորումը խոստումնալից է համարում:

Այս համատեքստում նաև «Bloomberg»-ը, որը հանդես է գալիս տնտեսական նորություններով, կարծիք է հայտնել` գրելով. «Նման տնտեսական քաղաքականությունը կարող է ազատականացնել Կենտրոնական բանկը, որի շնորհիվ կարող է նաև աճել տնտեսությունը»:

«BBC news»-ը ընտրությունների քննարկվող թեմայի շրջանակներում, անդրադառնալով Քըլըչդարօղլուի ընտրվելուն, նշել է. «Մինչև 1990-ականները «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը եղել է իշխանության գլուխ, սակայն դրանից հետո իշխանության մնալ չի հաջողվել: Այժմ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կարողացել է համախմբել ընդդիմադիր կուսակցություններին և ընտրական պայքարում հանդես գալ որպես միասնական թեկնածու: Սա կարևոր հնարավորություն է ընտրություններում հաղթանակ տոնելու համար»:

Իսկ բրիտանական «Guardian» պարբերականը գրում է. «Սա կարևոր և գուցե ընդդիմության վերջին հնարավորությունն է՝ օգտագործելու ստեղծված իրավիճակը, ընտրություններում հաղթանակ տոնելու համար»:

Աղբյուր`    Artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}