Տարածաշրջան11:12, 09 Մարտ 2023
Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը գերազանցելու է 100 մլրդ դոլարը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանաատու Լուիզա Վինտոնն անդրադարձել է Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասներին և որոշակի հաշվարկներ ներկայացրել:
Ըստ Վինտոնի հաշվարկների՝ վնասները գերազանցելու է 100 մլրդ դոլարը: ՄԱԿ-ի ներկայացուցչի Գազիանթեփից (պատմ. Այնթափ) տարածած տեսաուղերձում ասվում է, «Մինչև այսօր արված հաշվարկների հիման վրա, թե կառավարության և թե միջազգային գործընկերնի կողմից հաստատված վնասի չափը գերազանցելու է 100 միլիարդ դոլարը»:
Վինտոնը նաև անդրադարձել է Թուրքիայի Հաթայ նահանգում տիրող իրավիճակին՝ այն որակելով «աղետալի», ապա նշել, որ նահանգում հազարավոր շենքեր են փլուզվել:
«Հաթայում վնասները մեծ են, իսկ ռեսուրսները քիչ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկի կատարած հաշվարկների համաձայն՝ Թուրքիային հասցված վնասը կազմում էր 34.2 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |