Քաղաքական11:55, 09 Մարտ 2023
Նախընտրական սոցհարցումներ Թուրքիայում

Թուրքական ‘ALF Araştırma’ հետազոտական ընկերությունը մարտի 6-7 ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գալիք համապետական ընտրություններին առընչվող սոցհարցում է իրականացրել: Հարցմանը մասնակցել են շուրջ 770 հազար քաղաքացի 26 նահանգից:
Հարցերից մեկին՝ «Ընտրություններում, որտեղ երկու թեկնածու է առաջադրված, ու՞մ եք ձայն տալու», հարցման մասնակիցների 55.1%-ը պատասխանել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 44.9%-ը «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:
Հիշեցնենք, որ նախկինում ևս մեկ այսպիսի հետազոտություն էր արվել, որտեղ ձայների 31.8%-ով կրկին առաջին տեղում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն էր, իսկ 31%-ով երկրորդ տեղում էր՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |