Քաղաքական11:23, 10 Մարտ 2023
Թուրքիայի նախագահի խոսնակն անդրադարձել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Բրյուսելում անդրադարձել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին:
Քալընը նշել է, որ Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա մշտական համատեղ մեխանիզմի ձևավորման շրջանակում ունեցած հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում է անցել, ապա նաև հավելել, որ անդամակցության համար Շվեդիան և Ֆինլանդիան պետք է անվտանգային մտահոգությունները փարատելու ուղությամբ քայլեր ձեռնարկեն:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք առանձին է դիտարկվելու սկանդինավյան երկրների
անդամակցությունը, Քալընը պատասխանել է, որ դա կախված է այդ երկրների հետագա քայլերից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչները մարտի 9-ին հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու սկանդինավյան երկրների պարտավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են երկրի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նոր նշանակված փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Նախկինում, Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ազգայնականներն այրել էին Ղուրանը, որից հետո հունվարի 24-ին նախատեսված եռակողմ հանդիպումը Անկարան չեղարկել էր, իսկ դրանից օրեր առաջ քուրդ ակտիվիստները գլխիվայր կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նմանվող խրտվիլակ։
ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը դաշինքի անդամներից չեն վավերացրել միայն Թուրքիան ու Հունգարիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |