Քաղաքական11:38, 13 Մարտ 2023
Թուրքերին շարունակում են անհանգստացնել ամերիկացի զինվորականների այցերը Սիրիայի հյուսիս

Թուրքական լրատվամիջոցներին շարունակում են վրդովեցնել ԱՄՆ բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների այցը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա (Սիրիայի հյուսիս) կատարած այցի կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
Այս անգամ Սիրիայի հյուսիսային տարածքներ է մեկնել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Էրիք Քուրիլայն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկացի հրամանատարն այցելել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքար մղող ամերիկյան ստորաբաժանումներին, ինչպես նաև այդ պայքարում վճռական դեր ունեցող ուժերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |