• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:44, 13 Մարտ 2023

Երկրաշարժից անմասն չի մնացել Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն

Երկրաշարժից անմասն չի մնացել Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է: Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են:

 

«Տարեցներին և երեխաներին ուղարկել ենք Ստամբուլ, իսկ գյուղում մնացած մարդիկ ապաստանում են վրաններում»,-ասել է նա:

 

Քարթունը, անդրադառնալով գյուղին հասցված այլ վնասներին, նշել է. «Չնայած այն բանին, որ գարուն է եկել, աշխատանքները գյուղում դադարեցված են»: Գյուղապետի խոսքով իրենք դարձել են անգործունակ. «Այգի գնում ենք, լաց ենք լինում, տուն ենք գալիս, էլի լաց ենք լինում»:

 

Քարթունը հույս է հայտնել, որ ավերված Հաթայ նահանգը հնարավորինս շուտ կվերականգնվի և իրենք էլ հարազատների հետ հնարավորինս շուտ կվերամիավորվեն իրենց պատմական հողերում:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերի հաղորդմամբ՝ վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը կազմում է 48.448 մարդ:

Աղբյուր`    Gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}