Քաղաքական13:52, 13 Մարտ 2023
Մոսկվայում կհանդիպեն ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները մարտի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Հանդիպման օրակարգում ներառված է թե՛ Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, թե՛ վերջերս Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Դիվանագիտական աղբյուրներից պարզ է դարձել Մոսկվայում տեղի ունենալիք քառակողմ հանդիպման ներկայացուցիչների անունները: Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը լինելու է ՌԴ նախագահաի Միջին արևելքի և Աֆրիկյան երկրների հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը, Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության ղեկավարը՝ ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքացիական գծով խորհրդական Ալի Ասգար Աջըն, Թուրքիայի Հանրապետության պատվիրակության ղեկավարը՝ ԹՀ ԱԳ նա[արարի տեղակալ Բուրաք Աքչափարը, իսկ Սիրիայինը՝ ԱԳ փոխնախարար Էյմեն Սուսանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում անկացվելիք քառակողմ հանդիպման մասին Թուքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր մարտի 8-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ Անկարայում հրավիրված համատեղ ասուլիսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |