Տարածաշրջան23:57, 15 Մարտ 2023
Թուրքիայում հեղեղներից մահացածների թիվը հասել է 14-ի
Մարտի 14-ից Թուրքիայի Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում տեղացող հորդառատ անձրևները մասշտաբային հեղեղումների պատճառ են դարձել: Փետրվարի 6-ին ու 20-ին էլ երկրաշարժերից տուժած այս նահանգներում ջրհեղեղների հետևանքով 14 մարդ է մահացել, 2-ը Ադըյամանում, 12-ն էլ Ուրֆայում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է 5 անհետ կորածի մասին:
Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։
.jpg)
.jpg)
.jpg)

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |