Քաղաքական11:44, 15 Մարտ 2023
Պոլսահայ մտավորականը՝ Թուրքիայում կայանալիք ընտրությունների մասին

Պոլսահայ անվանի մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նշանյանը տարածել է մի տեսաուղերձ, որտեղ անդրադարձել է Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին և տվել իր գնահատականները:
Տեսաուղերձում նա նշել է, որ այն կուսակցությունը, որը 11 տարի շարունակ քվե է ստացել 22-26%-ի միջակայքում ու չի փոխել իր գործիչներին, պիտի ուղղակի հեռանա քաղաքականությունից։
Նշանյանը նաև անդրադարձել է այն մարդկանց, որոնք գնալու են ընտրության նախկինում ընտրած կուսակցությանը կրկին ընտրելու սկզբունքով և նշել, որ պետք է այդ մտածելակերպով չշարժվեն, այլ ընտրության այլընտրանք գտնեն ու դիտարկեն այն:
«Ընդդիմադիր գործիչները նույնությամբ չպետք է կրկնեն այս կամ այն խոստումը, դա փաստ չէ»։
Նշանյանը թերահավատություն է հայտնել առ այն, որ ընդդիմությունը կհաղթի առաջիկա ընտրություններում, փաստել է դա մարդկանց անհավատ լինելով, քանի որ թեկնածուից այս կամ այն խոստումը լսելիս՝ մարդիկ իրար ասելու են «Դուք այս մարդուն նախկինում ճանաչե՞լ եք, տեսե՞լ եք» և դրան համարժեք պատասխան չստանալու դեպքում, ոչ ոք ձայն չի տալու այդ թեկնածուին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |