Քաղաքական17:32, 21 Մարտ 2023
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ։ Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններին առընչվող մի շարք հարցեր:
Իսրայելի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին, որից հետո Էրդողանը շնորհավորել է Հերցոգին հրեաների կողմից ապրիլին նշվող զատիկի տոնի առթիվ, ապա նաև շնորհակալություն հայտնել երկրաշարժի օրերին Իսրայելի ցուցաբերած օգնության համար:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմներն ընգծել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերում:
Իսկ վերջում Էրդողանը հայտնել է իր անհանգստությունն առ այն, որ Ռամադանի օրերի մոտենալուն զուգահեռ Հորդանանի արևմուտքում հարձակումների ու բռնությանն թիվն աճել է։ Թուրքիայի նախագահը նաև կարևորել Իսրայելի կողմից Մեսջիդ Աքսայի պատմական կարգավիճակը պահպանելու և հոգևորականությանը սպառնող վտանգները կանխելուն միտված քայլերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |