Տնտեսական01:30, 21 Մարտ 2023
Թուրքիայում երկրաշաժի հետևանքով 2 մլն մարդ վրաններում է ապրում

Թուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն մարդ ապրում է վրանների տակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկաված Յունուս Սեզերը մեջլիսում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ զեկուցումը ներկայացնելիս:
Նշվել է, որ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ 501 հազար վրաններ են տեղադրվել, որոնցում ապաստանել է 2 մլն 40 հզ մարդ: Նույն զեկույցից պարզ է դարձել, որ մինչ օրս տեղադրվել են 30 հազար կոնտեյներային տնակներ, որոնցում բնակվում են երկրաշարժից տուժած 40.7 հազար քաղաքացի:
1.մլն 634 հզ. քաղաքացիներ տարհանվել են աղետի գոտուց, ևս 654 հզ. էլ տեղափոխվել է սեփական միջոցներով:
Նշենք, որ վրանների թեման սկսեց ակտիվորեն քննարկվել հատկապես օրեր առաջ երկրաշարժից տուժած Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո: Դրանց հետևանքով մահացան 20 քաղաքացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |