Տնտեսական10:36, 23 Մարտ 2023
Թուրք-հունական հարաբերություններում դրական տեղաշարժ է դիտվում

Թուրքիայի արտագործնախարարությունը հրապարակել է Թուրքիա-Հունաստան հարաբերությունների համատեղ գործողության պլանի դրական օրակարգ 4-րդ ժողովի համատեղ հայտարարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի փոխարտգորխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Բուրաք Աքչափերը հիշյալ ժողովի շրջանակներում Անկարայում հանդիպել է հույն գործընկեր Կոնստանտինոս Ֆրագկոգիաննիսի հետ:
Հանդիպման օրակարգում տեղ է գտել ձեռնարկատիրության, տուրիզմի, էներգակիրների, տրանսպորտի և հեռահաղորդակցության, կրթության և 25 այլ բնագավառների վերաբերյալ թարմացումներ: Նշվում է, որ որոշ կետերում գրանցվել է գոհացնող առաջընթաց:
«Բանակցությունները շրջանակ են ձևավորել համապատասխան համաձայնագրերը վերջնական տեսքի բերելու համար, որոնք կարող են ստորագրվել հաջորդ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ: Այս ակտիվ և շարունակական գործընթացում ձեռք բերված ուշագրավ առաջընթացի լույսի ներքո էլ կողմերը համաձայնություն են եկել ուսումնասիրել համագործակցության հավելյալ թեմաներ «Դրական օրակարգի» համատեքստում»,- ասվում է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |