Քաղաքական10:43, 24 Մարտ 2023
Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանիսյի անդամակցության գործընթացին: Նախօրեին այդ երկրի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված նիստի ժամանակ հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։
Ավելի ուշ արձանագրությունը պետք է հաստատվի Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ֆիննական հայտի վավերացման մեկնարկի վերաբերյալ որոշման մասին։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար դիմել են 2022 թվականի մայիսի 18-ին, ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը` Թուրքիան և Հունգարիան, չեն վավերացրել այդ երկրների անդամակցության արձանագրությունը: Շվեդիան դեռ չի կարողացել Անկարայի հետ այս հարցում դիրքորոշումները համաձայնեցնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |