Քաղաքական11:38, 27 Մարտ 2023
Թուրքիայի համապետական ընտրությունների թեմայով մարտ ամսվա սոցհարցումների տվյալները
Թուրքական «Demokrathaber» կայքը հրապարակել է մարտին տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների կողմից ընտրությունների թեմայով անցկացված սոցհարցումների միջինացված ցուցանիշը:
Ըստ այդմ՝ թուրքական Yoylelem, MAK, ArtıBir, GENAR, Saros, ORC, Turkey Report, AR-G, Aksoy, PIAR և ALF ընկերությունների կողմից այս ամիս անցկացված հարցումները ձևավորել են հետևյալ պատկերը.
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ստացել է հարցվածների 32,8%-ի աջակցությունը: Թուրքիայի մեծությամբ 2-րդ քաղաքական կուսակցությունը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետականը» (CHP-ԺՀԿ) ստացել է 27.2% աջակցություն: 3-րդը ԺՀԿ-ի հետ դաշինքի մեջ գտնվող ազգայնական ուղղվածությամբ ընդդիմադիր «Լավ» (IK-ԼԿ) կուսակցությունն է 10.5%: Իշխող ԱԶԿ-ի դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունն էլ ստացել է հարցվածների 6.5%-ի աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |