Քաղաքական15:50, 30 Մարտ 2023
Ընտրություններին ընդառաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ ընդդիմադիր կուսացկության շտաբում

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ՀԺԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսացկության կենտրոնական շտաբում հյուրընկալել է Թուրքիայում Ամերիկայի Միացյալ նահանգների (ԱՄՆ) դեսպան Ջեֆրի Ֆլեյքին:
Հանդիպմանը ներկա է եկել նաև ՀԺԿ նախագահի խորհրդական Ունալ Չեվիքօզը:
Նախկինում էլ Քըլըչդարօղլուն հանդիպում էր ունեցել ամերիկացի դեսպանի հետ, որից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ:
Որոշ թուրք սյունակագիրներ նմանատիպ հանդիպումները որակում են որպես ԱՄՆ-ի կողմից միջամտություն Թուրքիայի ներքին գործերին:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |