• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:16, 30 Մարտ 2023

Միջազգային մամուլ. Թուրքիայում աճում են օտարերկրյա ներդրումները

Միջազգային մամուլ. Թուրքիայում աճում են օտարերկրյա ներդրումները

Միջազգային մամուլը շարունակում է հետևողականորեն ուշադրություն դարձնել Թուրքիայի նախընտրական գործընթացներին, ինչպես նաև պարբերաբար գնահատական տալ և վերլուծուծել դրանք:

Ճապոնական «Nikkei Asia» լրատվականը, որը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում Անկարայում տեղի ունեցող իրադարձությունները, ընտրությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություն է հրապարակել՝ հայտնվելով թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Ճապոնական թերթը նշելով, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները վերականգնել են Թուրքիայի հանդեպ օտարերկյա ներդրողների հետաքրքրությունը, մասնավորեցրել է. «Օտարերկյա ներդրողների խմբերն այցելում են Թուրքիա և քննարկման նպատակով հանդիպում, թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր պաշտոնյաների հետ»:

Գրառմանը զուգահեռ պարբերականը նաև հրապարակել է այն ընկերությունների անուններն, որոնք ծրագրում են Թուրքիայում ներդրումներ կատարել:

«Nikkei Asia»-ից զատ օտարերկյա ներդրումների մասին լուրեր են տարածվում նաև այլ աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ֆինանսական լուրեր լուսաբանող մի պարբերական տեղեկություններ է տարածել ընթացիկ շաբաթ իսպանական «BBVA» բանկի ներկայացուցիչների՝ Թուրքիա իրականացվելիք այցի մասին, որի շրջանակներում ծրագրված են տարբեր հանդիպումներ:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «BBVA»-ի հետ հանդիպումներին մասնակցելու են նաև բանկի հաճախորդներ, ովքեր ընդհանուր առմամբ 1.5 տրիլյոն դոլար արժողությամբ վավեր պարտատոմսեր ունեն:

Ըստ ճապոնական թերթի՝ Թուրքիա այսպիսի այցեր են ունենալու նաև ֆրանսիական «BNP Paribas» բանկի ներկայացուցիչները:

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև  «Nikkei Asia»-ին հարցազրույց տված Թիմ Աշի խոսքերը, ով հանդիսանում է «BlueBay Asset Management»-ի ակտվիների կառավարման ռազմավարության համակարգողը, ևս տեղ է գտել ճապոնական թերթի կողմից հրապարակված վերլուծության մեջ, այն է՝ «Գրեթե ամեն օր հրավիրվում եմ Թուրքիայում տեղի ունեցող հանդիպման», «Վերլուծաբանների և սոցհարցում իրականացնողների հետ մեծ թվով հանդիպումներ ու ճամփորդություններ կան»:

Վերլուծության վերջնհատվածում պարբերականը նշել է, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար դեռևս շատ վաղ է, սակայն անդրադառնալով մարտի 29-ին Թուրքիայի Միլի Մեջլիսի ամբիոնից գործեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որտեղ խոսվել էր ապրիլին բնակարաններում և աշխատատեղերում ծախսվող էլեկտրաէներգիայի վճարի 15%-ով, իսկ գազի վճարի 20%-ով զեղչման մասին, նշել է «Կառավարությունը, սպառողների և բիզնեսների ծախսերը քչացնելով, փորձում է արժանանալ ընտրողների հավանությանը»:

«Nikkei Asia»-ի նյութում տեղ էր գտել  նաև «Euronews»-ի հունական հրատարակման մեջ՝ թուրք-հունական առևտրի համագործակցություն շրջանակներում  մի քանի ամիս առաջ ձերք բերված նոր նախաձեռնությունների մասին:

Աղբյուր`    Bursahakimiyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}