Քաղաքական11:52, 31 Մարտ 2023
Էրդողանի անունը՝ նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները մերժել է ընդդիմադիր կուսակցությունների բողոքը՝ ընդդեմ նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության:
Մասնավորապես, մարտի 30-ին Թուրքիայի «Resmi» պաշտոնաթերթում հրապարակվել է մայիսի 14-ի կայանալիք համապետական ընտրություններում նախագահի թեկնածուների վերջնական անունները, որտեղ տեղ է գտել նաև Էրդողանինը:
Ըստ այդմ թեկնածուները 4-ն են՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, ընդդիմադիր «Ազգ դաշինի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ներկայումս իշխող կուսակցության և երկրի նախագահ, Թուրքիայի «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Սինան Օղանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարության և առաջընթացի» (DEVA), «Ապագա», «Ժողովրդավարական», «Երկիր» կուսացկությունները Բարձրագույն ընտրական խորհուրդ բողոք էին ներկայացրել ընդդեմ Էրդողանի նախագահի թեկնածության առաջադրման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |