• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:02, 31 Մարտ 2023

Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը

Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը

Թուրքիայի հանրապետության խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը:

Այս առիթով Ֆինլանդիայի արտգործնախարարությունն իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիային՝ անդամակցության հայտը վավերացնելու համար:

Իսկ, Ֆինլանդիայի արտոգրծնախարար Փեքքա Հավիստոնը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ նշելով.

«10 ամիս տևած գործն այսօր թողեցինք ետևում: ՆԱՏՕ-ին անդամակցության համար դիմել էինք 2022թ-ի մայիսի 17-ին: Կանադան և Դանիան առաջինն էին հաստատել: Անհրաժեշտ է, որ Հունգարիան վաղը Վաշինգտոն ուղարկի իր հաստատման որոշումը: Այժմ Թուրքիայի մեջլիսը կայացրեց իր որոշումը: Ապրում ենք պատմական օրերում»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցության համար Շվեդիան և Ֆինլանդիան միասին էի պաշտոնական դիմում ներկայացրել: Սակայն թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ եթե Ֆինլանդիան ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա պետք է իր հայտն առանձին ներկայացնի: Թուրք պաշտոնյանները բազմիցս հայտարարել էին, որ իրենք որևէ խնդիր չունեն Ֆինլանդիայի հետ: Խնդիրը կապված է միայն Շվեդիայի հետ:

Մասնավորապես, թուրքական իշխանությունները  Շվեդիայից պահանջել էին «դադարեցնել քաղաքական և ռազմական աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, փակել դրանց ֆինանսավորման աղբյուրները, հանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և միանալ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին»:

Անկարան նաև պահանջել էր արտահանձնել այդ երկրներում ապաստանած երեք տասնյակից ավելի մարդու, որոնց ահաբեկիչներ է համարում:


Շվեդիայի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը նպաստել են  2023թ-ի հունվարի 13-ին Ստոկհոլմի կենտրոնում քրդերի կողմից Էրդողանի խրտվիլակի գլխիվայր կախումը  և Ղուրանի այրումը: 

 

 

 

Աղբյուր`    Haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}