Տարածաշրջան13:01, 04 Ապրիլ 2023
Ըստ թուրք ակադեմիկոսի՝ Արևմուտքն Իսրայելի միջոցով ուղերձ է հղում Թուրքիային
Թուրք ակադեմիկոս Շեյհանլըօղլուն «Վերջին 4 ամսում Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների պատճառների մասին մտորումներ» հոդվածում անդրադարձել է Իսրայելի կողմից պարբերաբար Սիրիայի վրա կրկնվող հարձակումներին։
Նշելով, որ 2023թ-ի առաջին օրերից Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիային՝ գրել է դրանց պատճառների մասին․
«Գոլանի բարձունքները, որոնք գտնվում են Սիրիայի գյուղատնտեսական բերրի հողատարածքներում, ավելի քան 50 տարի Իսրայելի տիրապետության տակ են։ 2023թ. առաջին օրերից ի վեր իսրայելական հարձակումներ են իրականացվել Սիրիայի տարբեր քաղաքների, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների վրա, Իսկ վերջին հարձակումը եղել է Հոմսում»,-ասել է Շեյհանլըօղլուն։
Այս ամենին գրեթե ամեն օր ականատես դարձած հոդվածի հեղինակը իրադարձությունները մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Ցավոք, Սիրիան չի կարող նույնիսկ պաշտպանվել, ինչպես թունավոր օձի հարձակմանը ենթարկված վիրավորը, նա կարող է միայն բղավել» և հավելել Արևմուտքը փորձում է ուղերձ հղել Թուրքիային․ «Աղջիկս, դա ես քեզ եմ ասում, հարսնացուս, դու հասկացի՛ր»։
Իսկ հոդվածի վերջում թուրք ակադեմիկոսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիան գտնվում է սուննի-իսլամական աշխարհագրության կենտրոնում և ընդգծել «Իսրայելը կրակի հետ է խաղում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |