Քաղաքական15:28, 04 Ապրիլ 2023
Իրաքի վարչապետ. «Մենք երախտապարտ ենք Թուրքիային իր ջանքերի համար»
Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիյա Սուդանին օրերս հարցազրույց է տվել արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությանը:
Նա, անդրադառնալով Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններին, հայտարարել է. «Հարևան Թուրքիայի հետ շատ համագործակցություններ և շահեր են առկա: Ջրի և անվտանգության թեմաներում որոշ խնդիրներ կան, սակայն դրանց լուծման համար մեծ հնարավորություններ էլ են առկա: Մենք երախտապարտ ենք Թուրքիային ջանքերի համար, որոնք ուղղված են Իրաքի ջրի բաժինի ապահովմանը»։
Սուդանին նաև ասել է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար ռազմավարական ծրագրեր են իրականացվելու մոտ ապագայում:
Նշելով, որ իրենք թույլ չեն տալու, որ Իրաքը հարևան երկրների համար դառնա հարձակման դաշտ, Սուդանին հայտնել է, որ այդ ուղղությամբ Իրանի և Թուրքիայի հետ համատեղ հանձնաժողովներ են կազմվել, և աշխատանքներ են տարվում:
Նա ավելացրել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի վերականգնվող հարաբերությունները կարևոր են տարածաշրջանում կայունության և զարգացման համար, իսկ Սիրիան պետք է վերադառանա Արաբական պետությունների լիգա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |