• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 08:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:07, 04 Ապրիլ 2023

Հունական մամուլ․ «Թուրքիայում ընդդիադիրների և Էրդողանի միջև պայքարը ծայրահեղության է հասել»

Հունական մամուլ․ «Թուրքիայում ընդդիադիրների և Էրդողանի միջև պայքարը ծայրահեղության է հասել»

Թուրքիայում նախընտրական գործընթացները շարունակում են մնալ արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս անգամ թուրքական մամուլում տեղ են գտել հունական թերթերի հրապարակած վերլուծություններըը։

Մասնավորապես, հունական «Protothema»-ի «Ընտրություններ Թուրքիայում․ Էրդողանը 8%-ով առջևում է» վերնագրով հոդվածում նշվում է․ «Քառյակ դաշինքը, ընդդիմադիր դաշինքի 34%-ի դիմաց ունի 42% ձայն», որտեղ քառյակ դաշինքը «Ժողովուրդ» դաշինքն է, իսկ ընդդիմադիր դաշինքը՝ «Ազգ» դաշինքն է։

Իսկ մեկ այլ հունական «Ethnos» պարբերականը ընտրությունների վերաբերյալ գրել է․ «Թուրքիայում ընտրություններից առաջ ընդդիմադիրների և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հակամարտությունը ծայրահեղության է հասել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 27-ին թուրքական «Demokrathaber» կայքը հրապարակել էր մարտին տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների  կողմից ընտրությունների թեմայով անցկացված սոցհարցումների միջինացված ցուցանիշը:

Ըստ այդմ՝ թուրքական Yoylelem, MAK, ArtıBir, GENAR, Saros, ORC, Turkey Report, AR-G, Aksoy, PIAR և ALF ընկերությունների կողմից մարտին անցկացված հարցումները ձևավորել էին հետևյալ պատկերը.

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ստացել էր հարցվածների 32,8%-ի աջակցությունը: Թուրքիայի մեծությամբ 2-րդ քաղաքական կուսակցությունը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետականը» (CHP-ԺՀԿ) ստացել էր 27.2% աջակցություն: 3-րդը ԺՀԿ-ի հետ դաշինքի մեջ գտնվող  ազգայնական ուղղվածությամբ ընդդիմադիր «Լավ» (IK-ԼԿ) կուսակցությունն էր 10.5%: Իշխող ԱԶԿ-ի դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունն էլ ստացել էր հարցվածների 6.5%-ի աջակցությունը:

Աղբյուր`    sondakika.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}