Քաղաքական15:49, 06 Ապրիլ 2023
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

Ապրիլի 6-ին Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմաադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Ստամբուլի գրասենյակի մոտակայքում: Ինչպես նշել է կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հնչել է 6-7 կրակոց:
Կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի խոսքերով, հարձակումը փորձել են իրականացնել կուսակցության շենքի վրա:
Մի շարք կուսակցական և այլ քաղգործիչներ, այդ թվում «Հայրենիք» կուսակցության նախագահ և գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով նախկինում «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ է եղել, հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել նաև «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա, և մի շարք ընդդիմադիր գործիչներ մեղադրել էին իշխող կուսակցությանը հարձակումը կազմակերպելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |