Քաղաքական15:03, 07 Ապրիլ 2023
Աքարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ապրիլի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Լյոյդ Ջեյմս Օսթինի հետ։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ հեռախոսազրուցի ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային անվտանգության, F-16- կործանիչների գնման և արդիականացման նախագծի իրականացման, հացահատիկի պայամանագրի երկարաձգման և ՆԱՏՕ-ին վերաբերող հարցեր։
Զրույցի ընթացքում Աքարը շեշտելով Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումի վավերացումը, նշել է, որ Թուրքիան մշտապես աջակցում է դաշինքի բաց դռների քաղաքականությանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին՝ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ը մշտապես պատրաստ է երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով աջակցություն ցուցաբերել Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |