• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական22:48, 10 Ապրիլ 2023

Չավուօղլուն՝ ՀՀ-ի սահմանի մասնակի բացման հնարավորության ու գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին

Չավուօղլուն՝ ՀՀ-ի սահմանի մասնակի բացման հնարավորության ու գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ 

Լրագրողը հետաքրքրվել է Չավուշօղլուից կարճաժամկետ հեռանկարում 3-րդ երկրների քաղաքացիներ ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահանի բացման, ինչպես նաև առաջիկայում դեսպանների նշանակման հնարավորությունների մասին։

«Այս պահին, առաջիկայում կարճ ժամանակաշրջանում կարող է չլինել։ Սակայն նախ պետք է մյուս քայլերը անենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատն էլ Միրզոյան եկավ Թուրքիա։ Նրա հետ այստեղ մեր նախարարությունում էլ հանդիպեցինք։ Մյուս կողմից, իհարկե, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացն էլ է մեզ համար ծայրաստիճան կարևոր։ Մնայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ինչպես խրախուսում ենք կողմերին, այնպես էլ տրամադրում ամեն տեսակ աջակցություն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ապա թվարկել հայ-թուրքական գործընթացի մեկնարկից ի վեր կատարված որոշակի քայլերի մասին։ Դրանց թվում վեջինս նշել է օդային սահմանի բացման, օդային բեռնափոխադրումների մեկնարկի ու հայկական ավիաընկերություններին Թուրքիայի տարածքով 3-րդ երկրներ թռիչքներ կատարելու թույլտվություն տալը։

Ցամաքային սահմանի բացման հնարավորության մասին հարցին պատատասխանելիս էլ Չավուշօղլուն ասել է․ «Դեռևս ցամաքային սահմանն այս երկրաշարժի պատճառով է բացվել, մեկ էլ 99-ի երկրաշարժի ժամանակ էր բացվել։ Ավելի վաղ, երբ Հայաստանում էր երկրաշարժ եղել, մենք էլ Հայաստանին աջակցելու համար այդ սահամանդուռն օգտագործել ենք։ Հիմա նախ և առաջ, որպեսզի այդ սահմանադուռը հնարավոր լինի բացել, քաղաքական պայմանների հետ միասին անհրաժեշտ է ամբողջացնել և վերանորոգել այդ սահմանադուռը, այդ սահմանադռանը ծառայող ճանապարհները, կամուրջները, քանի որ տարիներ շարունակ չեն օգտագործվել»։ 

Թուրք նախարարը խոսել է նաև հայկական կողմի հետ Անիի պատմական կամրջի վերականգնման պայմանավորվածության մասին։ Չավուշօղլուն հայտնել է նաև  սահմանի բացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, կամուրջների ուսումնասիրման ու այլ տեխնիկական աշխատանքներ իրականացման մասին։

Վերջում էլ հերթական անգամ հիշեցրել է գործընթացն Ադրբեջանի հետ համակարգված իրականացնելու մասին՝ շեշտելով, որ իրենք հայկական կողմին ասել են, որ պետք չէ զարմանալ այդ փաստից։

Աղբյուր`    A Haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}