• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:10, 11 Ապրիլ 2023

BBC-ի թուրք վերլուծաբանն անդրադարձել է իրանա-ադրբեջանական լարվածության պատճառներին

BBC-ի թուրք վերլուծաբանն անդրադարձել է իրանա-ադրբեջանական լարվածության պատճառներին

«BBC-ի» թուրքական ծառայության վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինն ընդարձակ հոդված է հրապարակել կայքում իրանա-ադրբեջանական լարվածության և դրա պատճառների վերաբերյալ:

Ըստ թուրք վերլուծաբանի՝ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը չի դադարել 2020 թվականի ղարաբաղյան (արցախյան) պատերազմից հետո և ստեղծված իրավիճակում, Իրանը վտանգավոր է համարում Կովկասում աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխությունն իր տարածաշրջանային շահերի տեսանկյունից: Մասնավորապես, Իրանն իրեն ուղղված սպառնալիք է դիտարկում նաև Ադրբեջանի և Իսրայելի մերձեցումը:

Թաշթեքինը հիշեցնում է, որ Իրանը վերջին երկու տարում Իրանը Արաքս գետի ափերին 4 զորավարժություն է անցկացրել, որոնք ըստ էության «Թույլ չենք տա, որ սահմանները փոխվեն» մեսիջն էին փոխանցում։

Թուրք վերլուծաբանի գնահատմամբ՝ աճող լարվածության կուլմինացիոն պահերից էր նաև մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը, որի ընթացքում  Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Ադրբեջանն ու Իսրայելը կանգնած են Իրանի սպառնալիքի դեմ հանդիման։ Մենք պետք է միասին կանգնենք Իրանի դեմ: Մենք պետք է թույլ չտանք Իրանին ավելացնել իր միջուկային հզորությունը»:

Այս հայտարարությամբ Իսրայելի արտգործնախարարը երկու հարևան երկրների միջև «ականներ է տեղադրել:»

Ֆեհիմ Թաշթեքինը Իրանի և Ադրբեջանի միևջ առկա լարվածության հիմնական պատճառներից է համարում նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Նա հիշեցնում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, նաև երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հայտարարություններն առ այն, որ իրենք երբևէ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն և Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհը վիճարկման ենթական չէ:

Թաշթեքինի դիտարկմամբ եթե բացվի «Զանգեզուրի միջանցքը»,

- Հայաստանի հետ սահմանը կփոխվի, տրանսպորտային կապուղիները կկտրվեն, աշխարհաքաղաքական և ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի։

- Իրանի համար տնտեսական կորուստներ կլինեն, քանի որ Ադրբեջան-Նախիջևվան կապն այլևս չի ապահովվի Իրանի տարածքով։

- Ելքը դեպի Ռուսաստան, Կովկաս և Սև ծով կդժվարանա:

- Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա:

- Իրանը կկորցնի Ասիայի և Եվրոպայի միջև կապող երթուղի լինելու իր առավելությունը:

- Իրանի նշանակությունը կնվազի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախագծում:

- Եթե ​​այս միջանցքով թուրքմենական գազը հասնի Թուրքիա և Եվրոպա, ապա իրանական գազի պահանջարկը կնվազի։

- Արաքս գետի երկայնքով հսկողությունը կանցնի Բաքվի ձեռքը։

Աղբյուր`    bbc.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}