Քաղաքական16:02, 11 Ապրիլ 2023
Քըլըչդարօղլուն ընդամենը 2%-ով է ետ մնում Էրդողանից

Թուրքական «Hürriyet» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հրապարակել է հոդված, որտեղ տեղ են գտել «Optimar» հետազոտական կազմակերպության սոցհարցման արդյունքները:
Հիշյալ կազմակերպությունն ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում 4.745 մարդու մասնակցությամբ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ սոցհարցում է իրականացրել:
«Նախագահական ընտրություններում ու՞մ եք ձայն տալու» հարցին սոցհարցման մասնակիցների 45.9%-ը պատասխանել է. «Ռեջեփ Թայիփ Էրդողանին», 43.9%-ը՝ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին», 8.3%-ը՝ «Մուհարրեմ Ինջեին», իսկ 1.7%-ը` «Սինան Օղանին»:
Ինջեի թեկնածությունից հրաժարվելու պարագայում մասնակիցների 54.3%-ն ասել է, որ կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, 30.7%-ն ասել է, որ չի քվեարկի նրա օգտին, իսկ 15%-ն էլ պատասխանել է, որ ուրիշի թեկնածուի կտա իր ձայնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |