Տնտեսական17:00, 11 Ապրիլ 2023
Թուրքիայի արտահանման ծավալներն այս տարի կազմել են 61 մլրդ 588 մլն դոլար

Ինչպես հայտնում է «Թուրքիայի արտահանողների միությունը» (TİM), 2023-ի հունվար-մարտ ամիսներին արտահանումների ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․5%-ով՝ դառնալով 61 մլրդ 588 մլն դոլար։
ԱՄՆ-ն 2-րդ երկիրն է Թուրքիայի արտահանումների ցանկում։ Այն կազմում է 2 մլրդ 965 մլն դոլար, իսկ Թուրքիային բաժին է ընկում ԱՄՆ-ի արտահանման ծավալների 5․46%-ը։
Արտահանումների մեծ մասը կազմել են քիմիական նյութերն ու արտադրանքները, ընդ որում ամենից շատ արտահանումները կատարվել են Ստամբուլից, Իզմիրից, Անկարայից, Գազիանթեփից և Բուրսայից։
Քիմիական նյութերին ու արտադրանքներին հետևում է ավտոմեքենաների պահեստամասերի, պողպատի, հագուստի և թանկարժեք իրերի արտահանումը։
TİM-ի ասամբլեայի նախագահ Մուստաֆա Գյուլթեփեն նշում է, որ վերջին 10 տարում ԱՄՆ կատարված արտահանումներն ավելացել են 2․5 անգամ, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 1․6 անգամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |