Քաղաքական17:43, 12 Ապրիլ 2023
Պենտագոնի ներկայացուցիչ․ «Պետք է պատժել թուրք առաջնորդներին»

Արաբական «SkyNews Arabia» պարբերականի «Ռազմական և անվտանգության գործառույթների» մասով ավագ լրագրող Ջո Ռ․ Տաբեթը Թուրքիային մեղադրել է ապրիլի 7-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) Սիրիայում ռազմական թև հանդիսացող «Ազգային ինքնապաշտպանության ուժեր»-ի (YPG) և Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդ Մազլում Աբդիին (Ֆերհաթ Աբդի Շահին) թիրախավորելու մեջ։
«Մեղավոր է Հուլուսի Աքարը, նա փորձել է սպանել ԱՄՆ զինվորականների»,-ասել է Տաբեթը։
Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պաշտպանության նախարարության (Պենտագոն) ներկայացուցիչներից մեկն, ով հարցազրույց է տվել արաբական պարբերականին նշել է․ «ԱՄՆ-ը կարծում է, որ թուրքական հարվածային/ԱԹՍ-ների կիրառմամբ ամերկացի զինվորականների կողմից ուղղեկցվող Մազլում Աբդիի վրա կատարված հարձակումից հետ, պետք է պատժել թուրք աեաջնորդներին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիե քաղաքի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակում էր իրականացվել:
Ամերիկացի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ թիրախը եղել էր Սիրիայի Ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդին, սակայն Աբդին և այդ պահին իր կողքին գտնվող 3 ամերիկացի զինվորականները չէին տուժել:
Վերնոշյալ իրադարձություններից հետո Իրաքը կատարվածի մեջ մեղադրում էր Թուրքիային: Իսկ Թուրքիայի ՊՆ պաշտոնյաներից մեկն, իր հերթոին «AFP»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Անկարան ոչ մի կապ չունի հրթիռակոծման դեպքի հետ և որ իրենց ԶՈՒ-ն նման ռազմական գործողություն չի իրականացրել:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ ավելի ուշ Իրաքը ներողություն էր խնդրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |