Քաղաքական08:54, 13 Ապրիլ 2023
Իրաքը Թուրքիային պատասխանատվության կանչելու նպատակով դիմել է ԱՄՆ դաշնային դատարան

Իրաքը Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից Քերքուք-Ջեյհան նավթամուղին վերաբերող և հoգուտ Իրաքի կայացված արբիտրաժային որոշումը կյանքի կոչելու նպատակով հայցադիմում է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան։
Վերոնշյալ որոշման համաձայն՝ Թուրքիան պարտավորվել է փոխհատուցում վճարել Իրաքին, իսկ Իրաքը՝ Թուրքիային։
Սակայն Իրաքի կողմից ԱՄՆ-ի դաշնային դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն, այն դեպքում, երբ չեղարկվի Իրաքի կողմից Թուրքիային ենթակա փոխատուցման գումարի վճարումը, Թուրքիան Իրաքին կպարտավորվի վճարել շուրջ 1․5 մլրդ դոլար։
Նշենք, որ Իրաքի կենտրոնական իշխանությունն Իրաքյան Քուրդիստանին թույլատրել էր Քերքուք-Ջեյհան նավթամուղի օգտագործումն ու նավթի արտահանումը։ 2014թ-ի այդ պայմանավորվածությունը Թուրքիայի կողմից խախտվելու պնդմամբ միջազգային արբիտրաժային դատարան հայց էր ներկայացվել, որին վերաբերող որոշումը հրապարակվել էր 2023թ-ի մարտին։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ որոշման ընդունումից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունը Թուրքիայից պահանջել էր դադարեցնել Քերքուք-Ջեյհուն նավթամուղի օգտագործումը, քանի որ Իրաքյան Քուրդիստանի և կենտրոնական իշխանության միջև առկա էին որոշ անհամաձայնություններ։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը ժամանակավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել շտկել իրավիճակը, նավթամուղը, որն ապահովում է ողջ աշխարհի նավթի պահանջարկի 0․5%-ը, առ այսօր մնում է փակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |