• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:35, 14 Ապրիլ 2023

Անկարայում Իրանի դեսպանատունը հերքել է թուրքական Yeni Şafak-ի տարածած լուրը

Անկարայում Իրանի դեսպանատունը հերքել է թուրքական Yeni Şafak-ի տարածած լուրը

Թուրքիայում Իրանի դեսպանատունն արձագանքել է թուրքական մերձիշխանական պարբերականներից Yeni Şafak-ի՝ «Իրանից սկանդալային պահանջ «Երջանկություն» կուսակցությանը» վերտառությամբ հոդվածին՝ այն անվանելով «լիովին անհիմն ու մաքուր սուտ»:

Ապրիլի 13-ին Yeni Şafak-ը գրել էր, թե Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը, երբ մարտի 28-ին իֆթարին (ընթրիք ռամադան ամսին) հյուրընկալել է ընդդիմադիր «Ազգ» դաշինքի վեց կուսակցություններից մեկի՝ իսլամիստական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուին, պահանջ է ներկայացրել, որը կարող է դիվանագիտական սականդալի պատճառ դառնալ։ Ըստ հոդվածի՝ դեսպանը Քարամոլլաօղլուին ասել է, թե կարևոր է, որ նա աջակցում է նախագահի ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուին, ինչպես նաև ընդգծել է․ «Ընտրություններից հետո մեր ակնկալիքն այն է, որ Թուրքիան ետ քաշի Սիրիայում իր ռազմական ներկայությունը»:

Թուրքական պարբերականի հոդվածում նաև նշվել էր, թե Իրանն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ներկայությունից։ Հատկապես Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար սպասում է, որ նախագահական ընտրություններում հաղթի Քըլըչդարօղլուն:

Անկարայում Իրանի դեսպանատունը, հոդվածն անվանելով «լիովին անհիմն ու մաքուր սուտ», նշել է. «Ոչ մի իֆթարի ժամանակ նման հարցեր չեն քննարկվել և անգամ չեն էլ մատնանշվել: Իրանը միշտ հարգել է Թուրքիայի ժողովրդավարական սկզբունքները և չի միջամտել բարեկամ և եղբայրական Թուրքիայի ներքին գործերին: Սիրիայի հարցով Իրանն ու Թուրքիան Աստանայի գործընթացի մասնակիցներից են, վերջերս նաև լարվածության թուլացման համար քառակողմ ձևաչափ է ստեղծվել: Այս երկու ձևաչափերով սերտ համագործակցություն է ծավալվել և ամեն հնարավորության դեպքում շեշտադրվել է, որ պետք է աջակցել այս համագործակցությանը: Բացի այդ, իֆթարի ընթրիքները մեր դեսպանատան հին ավանդույթներից է»:
 

Աղբյուր`    Yeni Şafak, İsna.ir

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}