Քաղաքական13:09, 20 Ապրիլ 2023
Էրդողանը ընտրություններում՝ հետնապահ և պարտության ենթակա թեկնածու

Ակադեմիկոս, քաղաքագետ և լրագրող Ալի Բայրամօղլուն թուրքական ընդդիմաիր «Karar» պարբերականում Թուրքիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ հոդված է հրապարակել:
Բայրամօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ, «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որակել է որպես՝ հասարակության աչքերում տարիներ անց առաջին անգամ հետնապահ և պարտության ենթակա թեկնածու:
Ըստ քաղաքագետի՝ վերջին 20 օրում իրականացված սոցհարցումները նույն արդյունքն են ցույց տալիս. այն է՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի շատ ձայն է հավաքում, քան Էրդողանը:
«Մրցակցությունը գրեթե հավասար ձայների բաշխվածությամբ է ընթանում, Քըլըչդարօղլուն առաջ է անցնում, իսկ 2-րդ փուլը հավանական է»,- գրում է Բայրամօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |