• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:23, 20 Ապրիլ 2023

Քըլըչդարօղլու․ «Ես ալևի եմ»

Քըլըչդարօղլու․ «Ես ալևի եմ»

Թուրքիայի «Ազգ» ընդդիմադիր դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապրիլի 20-ին տեսաուղերձով դիմել է Թուրքիայի բնակիչներին և հատկապես երիտասարդներին։

Վերջինս խոսքում նշել է, որ ինքն ալևի է, ինչն առաջացրել է մեծ իրարանցում սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Իշխանական մի շարք ներկայացուցիչներ քննադատել են Քըլըչդարօղլուի այս ելույթը, իսկ համակիրները հերթական անգամ գրել, որ Թուրքիան պետք է ազատվի այս բռնապետական ռեժիմից։

Քըլըչդարօղլուն տեսաուղերձում մասնավորապես ասել է․

«Սիրելի՛ երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են քվեարկելու այս ընտրություններում, ժամանակն է, որ մենք ձեզ հետ խոսենք շատ անձնական, շատ զգայուն հարցի մասին, կարծում եմ, որ եկել է ժամանակն այս մասին խոսելու։ Մենք կա՛մ կհաղթահարենք սա և կհասնենք այն տեղին, որին արժանի ենք աշխարհում, կլինենք երջանիկ և ուժեղ երկրի պատվավոր քաղաքացիներ, կա՛մ կբավարարվենք միայն մեզնից դուրս աշխարհին կարոտով նայելով։ Ես ալևի եմ /շիայականության գաղափարախոսություններից մեկը-խմբ․/ եմ: Ես անկեղծ մուսուլման եմ, ով դաստիարակվել է ճշմարիտ Ալլահ-Մուհամմադ մարգարե-Ալի հավատքով»։

Ակնարկելով Էրդողանին՝ նա հարցրել է, թե արդյո՞ք երիտասարդները պատրաստ են իրենց ձայնը տալ մեկին, ով ասում է, թե ալևիներ չկան և կոչ արել «պառակտիչ քաղաքականությանը» վերջ դնել գալիք ընտրություններով։
 

Ուշագրավ է, որ Քըլըչդարօղլուի ուղերձը Twitter-ում հավաքել է մոտ 60 մլն դիտում։

Աղբյուր`    Artigercek

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}