• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:29, 21 Ապրիլ 2023

Էրդողանը տվել է Սև ծովից գազի արդյունահանման և օգտագործման մեկնարկը

Էրդողանը տվել է Սև ծովից գազի արդյունահանման և օգտագործման մեկնարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս քաղաքատիպ ավանի թուրքական նավթային նավահանգստում տվել է Սև ծովի բնական գազի արդյունահանման մեկնարկը։ Նա դա համարել է պատմական քայլ Թուրքիայի էներգետիկ անկախության ճանապարհին։ Հիշեցրել է, որ նախագծի առաջին քայլն արել են այն ժամանակ, երբ 2020թ․ օգոստոսին Ֆիլյոսից 175կմ հեռավորության վրա «FATIH» հորատող նավը կատարել էր 1-ին հորատումը։ «TUNA-1» հորի առաջին հորատման նախնական տվյալները ցույց են տվել, որ ավազանում կա 320 մլրդ խմ պաշար, իսկ հետո պարզ է դարձել, որ այդ պաշարը 450 մլրդ խմ է։

Այնուհետև, Էրդողանի խոսքով, երբ աշխատանքներին է միացել «KANUNI» նավը, պարզ է դարձել, որ այդ պաշարը 540 մլրդ խմ է, իսկ «YAVUZ» նավի ներգրավումից հետո միջազգային գնահատող ընկերություններից մեկի պատրաստած եռաչափ մոդելավորմամբ Սաքարյայի գազային հանքապաշարը գնահատվել է 652 մլրդ խմ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ մեկ այլ «ÇAYCUMA-1» հորում էլ 58 մլրդ խմ պաշար է հայտնաբերվել։ Այսպիսով Սև ծովում Թուրքիայի գազային պաշարը հասել է 710 մլրդ խմ-ի։

Էրդողանն ընդգծել է, որ աշխարհում հայտանբերված գազն օգտագործելի վիճակի բերվում է 6-7 տարում, սակայն իրենք դա կատարել են 3 տարում և հայտնաբերումից 32 ամիս անց Սև ծովի գազի գործարկման արարողությունն են կատարում։

Էրդողանի խոսքով՝ 1-ին փուլում Սաքարյայի ավազանից արդյունահանելու են օրական 10 մլն խմ գազ, իսկ նոր հորերի բացման հետ միասին՝ օրական 40 մլն խմ։ Նա նշել է, որ Սև ծովի գազը կարող է ապահովել Թուրքիայի տարեկան կարիքների 30 տոկոսը։

Էրդողանը հայտարարել է, որ այս առիթով Թուրքիայի քաղաքացիներն իրենց տներում 1 տարի ամսական 25 խմ գազ անվճար են կարողանալու սպառել, իսկ մեկ ամիս առհասարակ տներից բնական գազի սպառման համար գումար չի գանձելու պետությունը։ 

Աղբյուր`    TRThaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}