• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:10, 24 Ապրիլ 2023

Թուրքիայում գործող կուսակցությունն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայում գործող կուսակցությունն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայում գործող «Կանաչ ձախ» կուսակցության Շիշլիի գրասենյակն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել և հանդես եկել հայտարարությամբ։

«1915-ը չբավականացրեց։ Թրակիայի պոգրոմով, ունեցվածքի հարկով, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի հարձակումներով զտման քաղաքականությունը շարունակվեց։ 2011թ․ ապրիլի 24-ին զինվորական ծառայություն կատարելիս սպանվեց Սևակ Բալըքչըն։ Մեր եղբայր Հրանտ Դինքին էլ մեր շարքերից խլեցին 2007թ․ կազմակերպված հանցագործությամբ»,- նշվել է հայտարարության մեջ։

Շեշտ է դրվում այն իրողության վրա, որ թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցվող, ճշմարտությունից փախչող, իրենց անցյալի հետ առերեսումից վախեցող հասարակությունները չեն կարող քայլել դեպի լավ ապագա։

«Այս հողերը շատ են տուժել ռասիզմից։ Այսօր էլ շարունակում են տուժել։ Մինչ այսօր մի բուռ մնացած մի ժողովուրդ փորձում է ապացուցել, որ անցյալում միլիոններով է գոյություն ունեցել, մեկ այլ ժողովուրդ փորձում է ընդունել տալ, որ այսօր գոյություն ունի միլիոններով։ Մեր աղաղակները բախվում են նույն մոնիստական (մեկ նախահիմխքով) մտածելակերպի պատին»։ 

«Կանաչ ձախ» կուսակցությունը հայտնում է, որ հարգանքով է հիշում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ին՝ կոչ անելով Թուրքիայի այսօրվա և վաղվա քաղաքական իշխանություններին քայլ անել դեպի իրական առերեսում։

Նշենք, որ «Կանաչ ձախ» կուսակցությունն (YSP) ունի ձախ գաղափարներ, ստեղծվել է 2012-ին։ Այս տարի խորհրդարանական ընտրություններին փակման վտանգի տակ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) թեկնածուները մասնակցելու են «Կանաչ ձախ»-ի ցուցակներով։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}