Ռազմական15:23, 25 Ապրիլ 2023
Թուրքիայի ռեակտիվ շարժիչով հարձակողական ինքնաթիռը 1-ին թռիչքն է իրականացրել (վիդեո)

Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։
Արտադրողի տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնել 1500 կմ/ժ արագություն, իրականացնել թռիչք իրականացնել մինչև 13.7կմ բարձրության վրա և կրել մինչև 3 տոննա օգտակար բեռ։
Այն կարող է օգտագործվել F-5 ինքնաթիռների փոխարեն՝ ներառվելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում։ Նշվում է, որ թռիչքը բարեհաջող է իրականացվել։ Նախատեսվում է Մինչև 2025 թվականն ավարտել սերտիֆիկացման գործընթացը և սկսել այդ ինքնաթիռի շահագործումը։
Հիշեցնենք, որ «Hürjet»-ը թուրքական «Hurkus» ուսումնական ինքնաթիռի ռեակտիվ տարբերակն է։ Այն 2017-ից մշակում է թուրքական Tai (Turkish Aerospace Industries) օդատիեզերական ընկերությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |