Քաղաքական14:56, 27 Ապրիլ 2023
Կրեմլը հայտարարություն է տարածել Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ

Նախորդ օրն ուղիղ եթերով լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնազգացողության վատանալու պատճառով անջատվել էր ուղիղ միացումը։ 20 րոպե անց ուղիղ եթերը կրկին վերականգնվել էր, և հարցազրույցը շարունակվել ևս 10 րոպե։
Դեպքից հետո մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես եկան հայտարարությամբ, որ նախագահի վիճակը լավ է , և նա պարզապես հանգստի կարիք ունի։
Ռուսաստանից այս կապակցությամբ ևս հայտարարություն է հրապարակվել, ըստ որի` նախագահ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունենալու Մերսինում բացվող «Աքքույու» ատոմակայանի վերաբերյալ։ Սակայն, հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ իրենք /ՌԴ-խմբ․/ տեղեկություն չունեն։
Հայտնի է դարձել, որ էրդողանը ևս առցանց կմիանա «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի ունենալիք միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը։
Մի շարք ռուսական լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ բացման արարողությունը հետաձգվել է Թուրքիայի ժամանակով ժամը 16-00, Էրդողանը վատառողջ լինելու պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |