• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:10, 27 Ապրիլ 2023

Թուրքիային վրդովեցրել է Երևանում «Նեմեսիս»-ի հայ վրիժառուների հուշակոթողի տեղադրումը

Թուրքիային վրդովեցրել է Երևանում «Նեմեսիս»-ի հայ վրիժառուների հուշակոթողի տեղադրումը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել  է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:

Արտգործնախարարության կողմից տարածվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվել է.

«Խստորեն դատապարտում ենք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը, որը նվիրված է 1920-ական թթ․ սկզբին օսմանյան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև ժամանակաշրջանի ադրբեջանցի պաշտոնյաների և անգամ որոշ հայկական ծագումով օսմանցի քաղաքացիների դեմ իրականացված սպանությունները կատարողներին»։ 

Նեմեսիս» գործողության թիրախների մոտ 70%-ը եղել են դավաճան հայերը.Ռուբեն  Մելիքյան - Պանորամա | Հայաստանի նորություններ

Թուրքիայի ԱԳՆ-ն, հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը որակել է որպես սադրիչ գործողություն.

«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի ոգուն, որևէ կերպ նպաստ չեն բերելու տարածաշրջանում մնայուն և շարունակական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, ճիշտ հակառակը՝ բացասաբար են ազդելու կարգավորման գործընթացի վրա»։ 

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության պարագլուխներին ոչնչացրած հայ վրիժառուների ժառանգները:

Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ  պատժելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}