• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:28, 28 Ապրիլ 2023

Թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումն արագորեն չի լինի

Թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումն արագորեն չի լինի

Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումն արագորեն տեղի ունենալ չի կարող՝ հատկապես կապված այն խնդիրների հետ, որոնք պիտի լուծվեն տարաբնույթ հարթություններում:

«Al Arabiya»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Սիրիայում Թուրքիայի վերջին դեսպան Օմեր Օնհոնը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտում է իր անվտանգությունն ապահովել, ինչպես նաև «անհրաժեշտ պայմաններ ստեղծել փախստականների անվտանգ վերադարձի համար»: Փոխարենը Դամասկոսը պահանջում է թուրքական զինված ուժերի դուրսբերումը Սիրիայից և դադարեցնել ընդդիմությանն աջակցելը:

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման որոշակի առաջընթաց շուտով հնարավոր է, սակայն, կարծում եմ, վերջնական կարգավորման ականատես չենք լինի գոնե նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ» (Թուրքիայում ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին - խմբ.)։

Նախկին դեպսանը նաև անդրադարձել է պաշտոնական Դամասկոսի պահանջին՝ Սիրիայի տարածքից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը:

«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հստակորեն նշել են, որ Անկարան ի վերջո դուրս կգա Սիրիայից, իսկ թուրքական բանակը երկրի հարավային սահմանները պաշտպանելու համար է»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}