Քաղաքական16:34, 02 Մայիս 2023
Ըստ Միցոտակիսի՝ Թուրքիան պետք է ռազմավարական կարևոր որոշում կայացնի
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող համապետական ընտրություններին:
Համաժողովի ժամանակ «Financial Times»-ի խմբագիր Պետել Սպիգելը Միցոտակիսին հարց է ուղղել Թուրքիայում կայանալիք ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ Հունաստանում հենց իր՝ Միցոտակիսի վերընտրման պարագայում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի մասին:
Հունաստանի վարչապետն ի պատասխան նախ ասել է. «Ընտրություններից հետո Թուրքիան կարևոր ռազմավարական որոշում պետք է կայացնի», ապա քննադատել Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագտրված ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ հուշագիր-համաձայնագիրը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Հունաստանը սպասում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կմտցվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |